Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2018 թվականի գույքագրման արդյունքները` հիմնական միջոցների գծով 2 590 936 858 (երկու միլիարդ հինգ հարյուր իննսուն միլիոն ինը հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ արժողությամբ, տնտեսական գույքի գծով 67 850 282 (վաթսունյոթ միլիոն ութ հարյուր հիսուն հազար երկու հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ արժողությամբ` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |