Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 233
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԿԱՍԱՐ ՍՈԼՈՄՈՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, դեկտեմբերի 24-ի N 203-Ն և հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հիմք ընդունելով Հայկասար Սոլոմոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 17-ի N Ք-2621).
1. Փոփոխել Հայկասար Սոլոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2014 թվականի հունվարի 08-ի N 08012014-07-0002 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի, Սարալանջի փողոցի թիվ 16/2/1 հասցեում գտնվող 350.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի նշանակության հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս:
2. Հայկասար Սոլոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2014 թվականի հունվարի 08-ի N 08012014-07-0002 և 2025 թվականի ապրիլի 03-ի N 03042025-07-0029 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի, Սարալանջի փողոցի թիվ 16/2/1 և թիվ 16/2, 16/2/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 10-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սարալանջի փողոց թիվ 11/11։
3.  Հայկասար Սոլոմոնյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 40 000 (քառասուն հազար) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկասար Սոլոմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner