Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ  հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին»  օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Սահմանել Աբովյան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները 2022 թվականի համար`
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս  հազար) դրամ.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ. 
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
4) hամայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  1 000 (հազար) դրամ.
7) ջրմուղ-կոյուղու համար, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, ջրամատակարարման և ջրահեռացման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ Գեղաշեն գյուղում բնակելի տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար՝ 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ արտադրական տնտեսության  յուրաքանչյուր ծորակի  համար 1 000 (հազար) դրամ,
8) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց  մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար՝ ամսական 10 (տասը) դրամ.
9) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից  փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար  փոխհատուցման վճար՝  1 000 (հազար) դրամ.
10) համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարի դրույքաչափերը և արտոնությունները՝  համաձայն հավելված 1-ի.
11) շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի.
12) համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի  փոխհատուցման գումար և արտոնություններ՝  համաձայն հավելված 3-ի.
13) «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից  մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար և արտոնություններ` համաձայն հավելված 4-ի.
14) «Աբովյանի գեղարվեստի  դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար և արտոնություններ՝ համաձայն հավելված 5-ի.
15) «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Աբովյանի շախմատի դպրոց» ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ։
16) Գեղաշենի «Մշակույթի տուն»   համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի  փոխհատուցման գումար և արտոնություններ՝  համաձայն հավելված 6-ի.
17) «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակութային կենտրոն» հիմնարկի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի  փոխհատուցման գումար և արտոնություններ՝  համաձայն հավելված 7-ի.
18) «Կամարիսի մշակույթի տուն» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի  փոխհատուցման գումար և արտոնություններ՝  համաձայն հավելված 8-ի.
19) Համայնքի բնակավայրերն  սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին մասի 10-րդ և 12-18-րդ կետերը տարածվում են   2022 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(33.13 Կբ)
(39.63 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner