|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հուլիսի 2025 թվականի N 2756 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «VAZ 21063» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 14-ի N 177-Ա և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով լոտն աճուրդով վաճառելու մասին 2025 թվականի հուլիսի 07-ի N 7 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «VAZ 21063» մակնիշի ավտոմեքենան (տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 09XX936892, հաշվառման վկայագիրը՝ XJ936908, հաշվառման համարանիշը` 776 CN 61, նույնացման համարը' XTA210630G1553685, թողարկման տարեթիվը՝ 1986 թվական) օտարել Հենրիկ Գեղամի Հայրապետյանին: 2. Հենրիկ Գեղամի Հայրապետյանը պարտավոր է՝ 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին վճարել 73 500 (յոթանասուներեք հազար հինգ հարյուր) դրամ` ավտոմեքենայի վաճառքի գինը, 2) hամայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար՝ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար։ 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հենրիկ Գեղամի Հայրապետյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հենրիկ Գեղամի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|