Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2024 թվականի նոյեմբերի 05-ի N 01/05/07631-2024 գրությունը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 05-ի N Պ-2463). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 14-ի «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 396 որոշմամբ հաստատված հավելվածներ N 1-ը, N 5-ը, N 23-ը և N 50-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն համապատասխանաբար հավելվածներ N 1-ի, N 2-ի, N 3-ի և N 4-ի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |