Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է ` 1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ։ 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործողության մեջ է դրվում իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից կանոնադրությունը հաշվառելու պահից։ |