Վահագն Ժիրայրի Գևորգյանը Աբովյան համայնքի ղեկավար է ընտրվել 2015 թվականի հունիսի 7-ին՝ ստանալով Աբովյան համայնքի 11 227 համաքաղաքացիների վստահության քվեն: Ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքում՝ ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Աբովյանի թիվ 8 դպրոցում: Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, տնտեսագիտության մագիստրոսի որակավորում, ՀՀ ԶՈՒ պահեստազորի ավագ լեյտենանտի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
V 1996–1997թթ. աշխատել է «Կոտայքի էլեկտրացանց» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու:
V 1997-2013 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:
V 2013–2015թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:
V 1999թ. ավարտել է Բուդապեշտի (Հունգարիա) Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիայի ահաբեկչության և առանձնապես ծանր քրեական հանցագործությունների դեմ պայքարի և կանխարգելման դասընթացները:
V 1999թ. Վիեննայում՝ IAEA-ի (МАГАТЭ) գրասենյակում կայացած ատոմային էներգիայի խաղաղ օգտագործմանը նվիրված միջազգային գիտաժողովում ներկայացրել է Հայաստանը:
V 2002թ. ԱՄՆ կառավարության հրավերով Վաշինգտոնում մասնակցել է «Ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության ու միջազգային պայմանագրերի մշակում» թեմայով վերապատրաստման դասընթացին:
V 2004թ. ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպված խորհրդարանական փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում վերապատրաստում է անցել Ավստրիայի և Հունգարիայի խորհրդարաններում:
V 2007թ. Հաագայում (Նիդեռլանդներ) մասնակցել է «ՍԹԱՐԼԻՆԳ» ծրագրի աշխատանքներին:
V 2009թ. Սերբիայում մասնակցել է «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով դասընթացին:
V 2012թ. ԱՄՆ Սենատում մասնակցել է օրենսդրության ոլորտում փորձի փոխանակմանը:
V 2016թ. Իտալիայում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Աջակցություն տեղական ժողովրդավարության ամրապնդմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մասնակցել է միջհամայնքային փորձի փոխանակմանը:
V 2016թ. Վրաստանում Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում մասնակցել է միջհամայնքային միավորումների համագործակցության հավաքին:
V 2018թ. Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:
V Հեղինակել և համահեղինակությամբ տպագրել է մի շարք հոդվածներ, գիտավերլուծական աշխատանքներ և ձեռնարկներ, ընդգրկված է եղել ՀՀ ռազմական դոկտրինի մշակման աշխատանքային խմբի կազմում: Դասավանդում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում:
V Պարգևատրվել է՝ Վարչապետի ոսկե մեդալով, թատերական գործիչների միության ոսկե մեդալով:
V Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 2 դուստր: |