Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 324
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 7 ՇԵՆՔԻ 82 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 168-Ն որոշման 3-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի մարտի 15-ի թիվ «077-01/Վ-017» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 340 000 (երեք հարյուր քառասուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արշավիր Վանոյանը 2004 թվականից բնակվում է Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 82 բնակարանում, հիմք ընդունելով Արշավիր Վանոյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի մարտի 15-ի N Ք-359), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
      1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի մարտի 2-ի N 02032017-07-0029 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 33.86 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 82 բնակարանն ուղղակի վաճառքով` 340 000 (երեք հարյուր քառասուն հազար) դրամով, օտարել Արշավիր Վանոյանին և Ալինա Հարությունյանին:
      2.  Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.
    1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 340 000 (երեք հարյուր քառասուն հազար) դրամ` բնակարանի գինը.
    2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
      3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 
      4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner