Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 01-ի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2018 թվականի հունվարի 08-ի N Կ-27/12/2017-17-0011 որոշումը և հունվարի 16-ի N ԱՏ-12/01/2018-17-0025 տեղեկանքը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն անճշտությամբ «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված 0076- ծածկագրով 72.2 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 51.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը ճանաչել որպես Աբովյան համայնքի սեփականություն։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |