Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-րդ հոդվածի և հիմք ընդունելով Աննա Մխիթարյանի (մուտք՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի N Ք-3086) և Էլյա Իսրայելյանի (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի N Ք-3222) դիմումները, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Չեղյալ ճանաչել՝ 1) Աբովյան համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 6-ի «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 2-րդ միկրոշրջանի 18 շենքի թիվ 14 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 173-Ա որոշումը. 2) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 11-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գառնիի փողոցի 7 շենքի 53, 54 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 93-Ա որոշումը. 3) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 11-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գառնիի փողոցի 7 շենքի 5 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 94-Ա որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |