Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Մաքրուհի Նիկսալյանի լիազորած անձ Տիգրան Դանիելյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N Ք-7377). 1. Մաքրուհի Նիկսալյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի օգոստոսի 24-ի N 3230 որոշմամբ տրված N 465 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի փետրվարի 24-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |