Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի և հիմք ընդունելով Կարեն Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ի N Ք-2606), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. ՈՒժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 2-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «Սիրիուսի» 1 հանրակացարանի թիվ 87, 88 բնակարաններն անհատույց օտարելու մասին» N 126-Ա որոշումը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |