Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 118-Ն և 119-Ն որոշումների և հաշվի առնելով Բելլա Բաբաջանյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N Ք-2084), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Բելլա Վլադիմիրի Բաբաջանյանի սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2013 թվականի մարտի 18-ի N 18032013-07-0634 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 18/4 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 35.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 21122020-07-0022 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 18/4/1 հասցեում գտնվող 14.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով, հողի կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարել Բելլա Բաբաջանյանին։ 2. Բելլա Բաբաջանյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 63 340 (վաթսուներեք հազար երեք հարյուր քառասուն) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Բելլա Բաբաջանյանի կողմից կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բելլա Բաբաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |