Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 հուլիսի 2024 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 41/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿԸ, ՀԱՐԹԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, մայիսի 26-ի N 1022-Ն, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի հուլիսի 12-ի N 109-Ա որոշումների, հաշվի առնելով Սմբատ Անդրեասյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 12-ի N Ք-153) և համաձայնությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի հունիս 20-ի N 20062024-07-0179 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 41/3 հասցեում գտնվող հասարակական նշանակության սպասարկման օբյեկտը և հարթակները՝ 18.41 քառակուսի մետր արտաքին և 11.43 քառակուսի մետր ներքին մակերեսներով և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 35.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սմբատ Սարիբեկի Անդրեասյանին:

2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունները, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) շինությունների 1 քառակուսի մետրի համար` 24 525 (քսանչորս հազար հինգ հարյուր քսանհինգ) դրամ (տարածագնահատման 9-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.2725).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 10 513.8 (տասը հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ ութ) դրամ:
4. Սմբատ Անդրեասյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 451 506 (չորս հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր վեց) դրամ` շինությունների գինը.
2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 367 983 (երեք հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր ութուն) դրամ` հողամասի գինը.
3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար և 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սմբատ Անդրեասյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սմբատ Անդրեասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Եղիշե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner