Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2021 թվականի ընթացքում վարձակալության իրավունքով տրամադրել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 20 բնակարանները (որից 14-ը նախկին հանրակացարանների սենյակներ)` 553.0 քմ մակերեսով: 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու, դրանցում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Աբովյան համայնքի ղեկավարը: 3. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելիս վարձավճարի չափ են ընդունվում Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված չափերը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |