Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով Ծովինար Հարությունյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 17-ի N Ք-2597). 1. Ծովինար Հարությունյանին տալ ավտոտնակի վերակառուցման, բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ծովինար Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |