Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արտակ Ասատրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 14-ի N Ք-2466). 1. Աբովյան համայնքի Կաթնաղբյուր գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2003 թվականի հունիսի 19-ի N 1606629 վկայական) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Կաթնաղբյուր, 2-րդ փողոց, 30: 2. Արտակ Ասատրյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |