Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 17-ի N Ք-759). 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանին (հատակագիծը կցվում է) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Օգոստոսի 23-ի փողոց, 12 շենք, 119/1 բնակարան։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |