Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու անդամ Նարեկ Գալստյանը 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած ավագանու 12 նիստերից, 93 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 4 նիստերից բացակայել է 5 նիստերից, 51 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 1 նիստից, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Վաղաժամկետ դադարեցնել Աբովյան համայնքի ավագանու անդամ Նարեկ Գալստյանի լիազորությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |