Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի NՔ-7925), Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ՝ 1) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց կառուցապատման իրավունքով տրամադրված և կառուցապատված անշարժ գույքերը, որոնց նկատմամբ գրանցված է եղել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կառուցապատման իրավունքը և որոնք օտարման պահին ընդգրկված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առանց մրցույթի՝ սահմանելով նախապատվության իրավունք, գնահատված տարեկան վարձավճարի չափով, 10 (տասը) տարի ժամկետով կառուցապատողներին տրամադրելու, 2) 20 տարով կնքել /երկարաձգել/ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց կառուցապատման իրավունքով տրամադրված՝ կառուցապատված, պայմանագրերի ժամկետը, որոնք ընդգրկված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում։ 2. Աբովյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետի պահանջները բավարարող դիմումների հիման վրա կազմել փաթեթ և ներկայացնել Աբովյան համայնքի ավագանուն՝ համապատասխան որոշում կայացնելու նպատակով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |