Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 233
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2025 թ.

ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 224-229-րդ, 231-233-րդ, 401-րդ, 236-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» օրենքներիհիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2025 թվականի ապրիլի 23-ի արձանագրությունը, Աբովյանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի կողմից 10.03.2025թ., 28.03.2025թ. տրված տեղեկանքները, որոնց համաձայն Կարեն Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամաս 16 հասցեում գտնվող հողի հարկի գծով պարտավորությունը  2010-2020 թվականների համար՝ 28.03.2025 թվականի դրությամբ, կազմում է 1 533 856 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1 030 509 ՀՀ դրամ, տույժ՝ 503 347 ՀՀ դրամ, շինության գույքահարկի գծով՝ 2010-2020 թվականների համար կազմում է 2 134 168 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1 446 830 ՀՀ դրամ, տույժ՝ 687 338 ՀՀ դրամ, իսկ անշարժ գույքի հարկի գծով 2021-2024 թվականների համար՝ 10.03.2025 թվականի դրությամբ, կազմում է 1 089 483 ՀՀ դրամ, որից ապառք՝ 915 681 ՀՀ դրամ, տույժ՝ 173 802 ՀՀ դրամ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարեն Բաղդասարյանը հաշվետու ժամանակահատվածում չի կատարել անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները,
1.Կարեն Բաղդասարյանից հօգուտ Աբովյան համայնքի բյուջե գանձել 4 757 507 /չորս միլիոն յոթ հարյուր հիսունյոթ հազար հինգ հարյուր յոթ/ ՀՀ դրամ /որից՝ 1 533 856 ՀՀ դրամը վճարել 900105201017 հաշվեհամարին, 2 134 168 ՀՀ դրամը՝ 900105201751 հաշվեհամարին, 1 089 483 ՀՀ դրամը՝ 900105004296 հաշվեհամարին/:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աբովյան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկել ուօրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner