Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Հենրիխ Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 08-ի N Ք-8094). 1. Ձևակերպել կառուցապատող Հենրիխ Մարտիրոսյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 11-րդ փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող երկհարկանի բնակելի տան կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Հենրիխ Մարտիրոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հենրիխ Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |