Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խանութը կառուցված չէ, ինչպես նաև ինքնակամ ձևափոխումն իրականացված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «Արտակ-Աշոտ սահմանափակ» պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 05-ի N Տ-658). 1. «Արտակ-Աշոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցե՝ քաղաք Աբովյան, Հատիսի 5) սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2006 թվականի ապրիլի 28-ի N 2122011 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի 5 հաղթանակի 40-ամյակի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող 229.1 քառակուսի մետր փաստացի մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 61.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը, ինքնակամ բացված 1 դուռը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023HP2LH2): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վերահասցեավորել ՝ համայնք Աբովյան քաղաք Աբովյան, 3-րդ միկրոշրջան թիվ 5/1։ 3. «Արտակ-Աշոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար. 2) ինքնակամ կառուցված խանութի և ինքնակամ իրականացված ձևափոխման օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 201 337 (երկու հարյուր մեկ հազար երեք հարյուր երեսունյոթ) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արտակ-Աշոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |