Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 203-Ա որոշմամբ հաստատված Աբովյան համայնքի «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2. Հանձնարարել կազմակերպության տնօրենին` 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |