Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրենի գրությունը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 03-ի N Տ-914) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Աբովյան համայնքի Մայակովսկի, Գեղաշեն, Կաթնաղբյուր, Կամարիս և Արամուս գյուղերում առկա միջին և ցածր ճնշման գազատարները հաշվառել համայնքի հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին՝ սպասարկում իրականացնելու նպատակով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |