Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյանի համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2019 թվականի ընթացքում օտարել կամ վարձակալության իրավունքով տրամադրել Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման համաձայն Աբովյան համայնքի սեփականություն ճանաչված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով օրինականացված ինքնակամ կառուցված 432 ավտոտնակները, 15 արտադրական, 35 բնակելի և 29 հասարակական նշանակության կառույցները, ինչպես նաև քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների զբաղեցրած և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված այն հողամասերը, որոնց նկատմամբ գրանցված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց վարձակալության կամ օգտագործման իրավունքը: 2. Սահմանել, որ Աբովյան համայնքի սեփականություն ճանաչված ինքնակամ կառույցներն ուղղակի վաճառքի կարգով գնման նախապատվության իրավունքով դրանք իրականացրած անձանց օտարման, իսկ գնման նախապատվության առաջարկը չընդունելու դեպքում դրանք վարձակալության իրավունքով տրամադրման գործընթացն իրականացնում է Աբովյան համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և գներով: 3. Ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից գնման, իսկ այնուհետև վարձակալության իրավունքով տրամադրելու նախապատվության առաջարկը չընդունելու դեպքում գույքն աճուրդային կարգով օտարելու մեկնարկային գինը սահմանվում է անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի կողմից գնահատված շուկայական արժեքի չափով, իսկ վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում մրցույթի պայմաններում որպես մեկնարկային գին սահմանվում է ավագանու կողմից ընդունված վարձավճարի (վճարի) չափը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |