Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի N 172-Ա որոշումը և հաշվի առնելով համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 06-ի N 1 որոշումը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հավանություն տալ մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ hամայնքի բնակիչների կողմից ներկայացված և քվեարկության արդյունքում ընտրված առաջարկին՝ համաձայն հավելվածի։ 2. Համայնքի ղեկավարին՝ ընտրված առաջարկի իրականացման ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել ավագանուն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
|