Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 07-ի N Ք-2233). 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գետարգել գյուղում գտնվող 07-058-0028-0009 կադաստրային ծածկագրով հողամասից 344.22 քառակուսի մետր մակերեսով հողամասի հատակագիծը (կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Գետարգել, 7-րդ փողոց, 26/1։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |