Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 հունիսի 2025 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՆԻ 31/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ ԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, խանութը և գրասենյակն  կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Կարեն Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 03-ի N Ք-3641).
1. Կարեն Ներսեսի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ի N 15112021-07-0159 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 31/1 հասցեում գտնվող 100.29  քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 82.5 քառակուսի մետր արտաքին և 65.9 քառակուսի մետր նեքին մակերեսով խանութը և 82.5 քառակուսի մետր արտաքին և 40.2 քառակուսի մետր ներքին մակերեսով  գրասենյակը համարել օրինական:
2. Կարեն Վարդանյանը պարտավոր է ինքնակամ կառուցված հասարակական սպասարկման օբյեկտի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 899 250 (ութ հարյուր իննսունինը հազար երկու հարյուր հիսուն) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը  կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner