Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 549
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2058
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 2058

ՄԻՍԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Միսակ Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 17-ի N Ք-2802).
1. Թույլատրել Միսակ Հովհաննիսյանին փոփոխել իրեն պատկանող (հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N 18122023-07-0196 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 60/3 հասցեում 158.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա գտնվող 83.55 քառակուսի մետր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը կազմում է 68.21 քառակուսի մետր) հասարակական սպասարկման օբյեկտի գործառական նշանակությունը և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի ու նախագծային փաստաթղթերի ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո այն օգտագործել որպես բնակելի նշանակության բնակելի տուն։
2. Միսակ Հովհաննիսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 25 888 (քսանհինգ հազար ութ հարյուր ութսունութ) դրամ` որպես անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միսակ Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner