Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի հոկտեմբերի 11-ի N 15 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 2) Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված ֆոնդային մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին. 3) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությանը տրամադրելու մասին. 4) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն Աբովյանի հրշեջ փրկարար ջոկատին նվիրելու մասին. 5) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 22-ի N 71-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին. 6) Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի օտարմանը համաձայնություն տալու մասին. 7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 316 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գառնիի փողոցի 7 շենքի 53, 54 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գառնիի փողոցի 7 շենքի 5 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 10) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 160-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|