Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, հաշվի առնելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 30-ի N 12-Ա որոշումը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի «Աբովյան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների անդամներին հաստատելու մասին» N 12-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը. 1) որոշման 1-ին կետում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով, 2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Գևորգ Հովհաննիսյան» բառերը փոխարինել «Նորայր Միքայելյան» բառերով, 3) որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. « 8) Գևորգ Հովհաննիսյան - շահագրգիռ անձ։ »։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |