|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2024 թվականի N 4704 |
ԴԱՎԻԹ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Դավիթ Նիկոյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ի N Ք-8227). 1. Դավիթ Նիկոյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի N 26082024-07-0039 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 19-րդ փողոց 1-ին նրբանցքի թիվ 7/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Վալերիկ Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի նոյեմբերի 11-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 400.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, 19-րդ փողոց, 1-ին նրբանցք, 7/1, 728.5 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, 4։ 2. Դավիթ Նիկոյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Նիկոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|