Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 202-Ն որոշման, հաշվի առնելով Արման Մելքոնյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N Ք-8957). 1. Արման Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2004 թվականի մայիսի 13-ի N 2091848 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 12-րդ փողոց, 18/2: 2. Արման Մելքոնյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Մելքոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |