Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Արթուր Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 06-ի N Ք-8025). 1. Ալեքսանդր, Արթուր Հովհաննիսյաններին և Մարիա Քոչարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի հոկտեմբերի 29-ի N 13072013-07-0040 վկայական և 2024 թվականի հոկտեմբերի 29-ի բնակելի տան, ավտոտնակի և հողամասի բաժնեմասերի նվիրատվության պայմանագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 9696) Աբովյան համայնքի քաղաք Աբովյան 7-րդ փողոցի թիվ 16ա հասցեում գտնվող բնակարանը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ փողոց, 16/1։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |