Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 5-րդ ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն և 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումների, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 14.12.2018թ. N Ք-2406), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Աբովյան քաղաքի Կարմիր Բանակի փողոցի թիվ 6/10 հասցեում գտնվող (ծածկագիր 0133-) 101.0 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական արոտ նշանակության հողամասի նշանակությունը համարել փոխված՝ որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |