Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 10 650 000 (տասը միլիոն վեց հարյուր հիսուն հազար) դրամ հաշվեկշռային արժեքով տրակտոր Բելառուս-82.1 շերեփով (գույքային համար՝ 4100508) և կցասայլը տրակտորային երկսռնանի մոդել 2 ПТС-5 (գույքային համար՝ 4100509)՝ 3 100 000 (երեք միլիոն հարյուր հազար) դրամ արժողությամբ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|