Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2018 թվականի փետրվարի 07-ի N 03 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 115-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2009 թվականի մարտի 4-ի N 17-Ն և դեկտեմբերի 4-ի N 117-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 117-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 4) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին. 5) Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված 51.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին. 6) Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված 151.7 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին. 7) Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված 450.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին. 8) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 119-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |