Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 352
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 685-686-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գրությունը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 3-ի N Տ-188), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ   է`
     1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2010 թվականի նոյեմբերի 1-ի N 2669025 վկայական) Սարալանջի փողոցի թիվ 18/8 հասցեում գտնվող կոմունալ ենթակառուցվածքների սպասարկման նպատակային նշանակության 1602,0 քառակուսի մետր մակերեսով  ջրմուղկոյուղու վարչական շենք-շինությունները  և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության 8829,4 քառակուսի մետր մակերեսով կոմունալ ենթակառուցվածքների սպասարկման հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը։
     2. Անհատույց օգտագործման իրավունքը տրամադրվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ կատարելու պայմանով։
     3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման  հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
     4
. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(34.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Վ. Գևորգյանը ներկայացրեց որոշման նախագիծը, որի քննարկման ընթացքում առաջացան «ՎեոլիաՋուր» ՓԲԸ-ի կողմից նախատեսված աշխատանքների հետ կապված հարցեր։ Առաջարկվեց ավագանու անդամների առաջադրած հարցադրումներին պատասխանելու նպատակով ներկայացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող ք. Աբովյան, Սարալանջի 18/8 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող վարչական շենքի վերանորոգման և բարեկարգման նպատակով նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ներդրվող միջոցների չափը և ժամանակահատվածը։ 

Կողմ-0

Դեմ-9 Ձեռնպահ-0

Որոշումը չի ընդունվել. 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner