Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԴՊՐՈՑԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 2022 թվականի փետրվարի 17-ի N 06/11.1/1363-2022 գրությունը և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2022 թվականի մարտի 10-ի N 18 (մուտք՝ 11.03.2022թ. Տ-273) դիմումը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 
1.Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության կադաստրային ծածկագիր՝  07-002-0117-0002-ից 0,7 հեկտար (համաձայն կից հատակագծի)հողատարածքը Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի դրույթներով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց օգտագործման տրամադրելուն՝  Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակչության սպասարկման համար դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման նպատակով, պայմանով, որ շահագործման հանձնվելուց հետո դպրոցի և մանկապարտեզի շենքերը վերադարձվելու են համայնքին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(502.04 Կբ)
(14.44 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner