|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 նոյեմբերի 2024 թվականի N 4832 |
«ԱՐՌԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳԱԶԱՏԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով «ԱՐՌԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի N Տ-2253). 1. Համաձայնություն տալ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից 2024 թվականի հունիսի 07-ին տրված տեխնիկական պայմանի ուղեգծով հետագիծ-նախագծային փաստաթղթերին և «ԱՐՌԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի 1/6 հասցեում գազատարի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ԱՐՌԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՌԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|