Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թվականի գույքագրման արդյունքները` հիմնական միջոցների գծով 2 308 563 000 (երկու միլիարդ երեք հարյուր ութ միլիոն հինգ հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ արժողությամբ, տնտեսական գույքի գծով 84 397 600 (ութսունչորս միլիոն երեք հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |