Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 217
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 233
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2018 թվականի N 233

ՇՈՒՇԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման և հաշվի առնելով Շուշան Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի մարտի 06-ի N Ք-295). 
   1. Թույլատրել փոփոխելու Շուշան Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հունվարի 09-ի N 09012018-07-0006 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Սուրեն Մնացականյան փողոցի թիվ 1/5/2 հասցեում գտնվող 1200.6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս:
   2. Թույլատրել փոփոխելու Շուշան Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի փետրվարի 08-ի N 08022018-07-0045 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի թիվ 1/10/4 հասցեում գտնվող 300.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողերի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս:
   3. Թույլատրել փոփոխելու Շուշան Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի փետրվարի 28-ի N 28022018-07-0054 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի թիվ 1/10/3 հասցեում գտնվող 49.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողերի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս:
   4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հողամասերին տրամադրել միասնական հասցե՝ քաղաք Աբովյան, Ռոսիա փողոց, թիվ 8։
   5. Շուշան Կարապետյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 169 900 (հարյուր վաթսունինը հազար ինը հարյուր) դրամ՝ որպես հողամասերի գործառնական նշանակության փոփոխության և 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճարներ:
   6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշան Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 286

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner