Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի, հաշվի առնելով «Ջիէնսի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձ Հայկ Հայրապետյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ի N Տ-1802) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 1/փ-441 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. «Ջիէնսի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի N 30082023-07-0003 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-018-0125-0032) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող 0.14072 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության էներգետիկայի հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |