Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 29-ի N Ք-3076), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 4/44 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի մայիսի 17-ի վկայական N 17052023-07-0232) 14.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելուն։ 2. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 102 515 (մեկ հարյուր երկու հազար հինգ հարյուր տասնհինգ) դրամ՝ հողամասի կադաստրային արժեքի տասնհնգապատիկի չափով։ 3. Համայնքի ղեկավարին՝ պատրաստել հողաշինարարական գործ և օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից։ |