Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Լիլիթ Շամյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի նոյեմբերի 06-ի N Ք-2517), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Լիլիթ Շամյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2019 թվականի նոյեմբերի 01-ի N 01112019-07-0118 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0039-1588) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 43/1 հասցեում գտնվող 244.8 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի նոյեմբերի 15-ի N 15112019-07-0321 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0039-1590) 4-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 41/1 հասցեում գտնվող 216.6 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Լիլիթ Շամյանին վերադարձնել 127 580 (հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր ութսուն) դրամ՝ որպես հողամասերի կադաստրային արժեքների տարբերության գումար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լիլիթ Շամյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիլիթ Շամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |