Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2020 թվականի ապրիլի 14-ի N 04 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 2) Աբովյան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|