Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Նարինե Բատիրդուի լիազորած անձ Ալիկ Բալայանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 02-ի N Ք-3580). 1. Նարինե Բատիրդուին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի մայիսի 25-ի N 1361 որոշմամբ տրված N 117 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |