Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշման 3-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի նոյեմբերի 24-ի թիվ «371-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 278 000 (երկու հարյուր յոթանասունութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արման Վարդերեսյանը 2009 թվականից վարձակալության իրավունքով բնակվում է Հանրապետության փողոցի 7 շենքի թիվ 10 բնակարանում, հիմք ընդունելով Արման Վարդերեսյանի լիազորած անձ Վարդեր Չովիշյանի դիմումը (մուտք՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի N Ք-2031), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի մայիսի 21-ի N 2627817 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 7 շենքի 27.8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 10 բնակարանն ուղղակի վաճառքով` 278 000 (երկու հարյուր յոթանասունութ հազար) դրամով, օտարել Արման Վարդերեսյանին: 2. Արման Վարդերեսյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 278 000 (երկու հարյուր յոթանասունութ հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արման Վարդերեսյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |