Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2018 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2012 թվականի մարտի 22-ի N 22032012-07-0061 վկայական, կադաստրային ծածկագիրը 07-002-0070-0272-008-063) Հանրապետության պողոտայի 8-րդ շենքի թիվ 3հասցեում գտնվող բնակելի նշանակության բացվածքը (40.56 քառ.մ.): Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 284 000 (երկու հարյուր ութսունչորս հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի ապրիլի 4-ի թիվ «213-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |